Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել՝ ցույց տալով միայն աչքերը

Գեղեցկուհի նրբադեմ Լիա Զախարյանը հետաքրքիր ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ չի երևում նրա դեմքը։ Համավարակային առօրյայով պատված մեր երկրում սա հիանալի տարբերակ է՝ դիմակ կրելու համար, բայց Լիայի դեպքում այն ծածկում է ամեն ինչ, բացի աչքերից։

Անչափ ոճային կերպարով է հանդես գալիս Լիան։ Նա կրում է սև տոպ, որը շատ քիչ մարմնի հատված է ծածկում։ Վրայից բեժ ծավալուն շապիկը շտկում է իրավիճակը։

Նա կերպարը համադրում է բեժ բարձր գոտիով կարճ կիսատաբատի հետ։ Ոտքերը ծածկված են սև երկարաճիտ կոշիկներով, որոնք ծածկում են նրա ծնկները։

Նա կերպարն ամբողջացրել է բեժ դիմակ- գլխարկով և հսկայական ոսկյա շղթայով։

Անչափ հետաքրքիր ու ոճային է ստացվել համադրությունը՝ արժանանալով երկրպագուների հիացած մեկնաբանություններին։

Իրապես, անսովոր է տեսնել Լիային նման դիմակով, որի տակից երևում են միայն նրա վառ դիմահարդարված հրաշալի աչքերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: