Լիա Զախարյանը դժբախտ պատահարից հետո արված կադրերն է հրապարակել

Անկրկնելի գեղեցկուհի դերասանուհի Լիա Զախարյանը գեղեցկագույն կադրեր է զետեղել իր էջում, որոնք պարզապես, ցնցող են։

Մակագրությունում նա գրել է․ «Հույզերն ու զգացմունքները մարդու յուրօրինակ սուբյեկտիվ վերաբերմունքն են շրջակա իրականության և ինքն իր նկատմամբ։ Այս նկարները արվել են իմ դժբախտ պատահարից հետո։ Չգիտեմ ինչպես, բայց կարողացել եմ ժամուկես աշխատել։

Կարծում եմ՝ ստացվել է ինձ մոտ ներկայացնել մեր Հայաստանի, հատկապես Սյունիքի հրաշքներից մեկը՝ Սատանի կամուրջը»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ օրերս գեղեցկուհին սայթաքել է կամրջի վրա և ընկել, ապա լողալով հասել է այն վայրը, որտեղ էլ հենց այս կադրերն են արել։ Դրանից հետո չի դադարել ուսումնասիրել հրաշք բնությունը և լուսանկարվել։

Բայց վերջին երկու օրերին ուժեղ ցավեր է ունեցել, այսօր էլ հետազոտվել է՝ գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա է արվել, ինչից հետո բուժում է նշանակվել՝ ուղեղի ցնցման պատճառով։

Понравилась статья? Поделиться с друзьями: