Լիա Զախարյանը գյուղական քնքուշ ֆոտոշարք է ներկայացրել

Հրաշագեղ դերասանուհի և մոդել Լիա Զախարյանը քնքուշ ֆոտոշարք է ներկայացրել։

Կարծես գյուղական ոճով արված նախորդ՝ անտառային ֆոտոշարքի շարունակությունը լինի այս հրաշալի շարքը։

Զետեղված կադրերում անկրկնելի Լիան պատկերված է լվացքի ֆոնին։

Անչափ զմայլիչ տեսարանն ապահովում է արևը՝ իր նրբին ճառագայթներով պատելով ամենը։

Շատ գեղեցիկ ու ոճային երանգավորում է տալիս կադրերին՝ բնականից վառելով դրանք։

Լիան կրում է սպիտակ ատլասե զգեստ — գիշերանոց, որն անչափ գեղեցիկ կերպով ընդգծում է նրա բոլոր առավելությունները։

Որպես աքսեսուար մարգարտանման ականջօղեր են։

Դեմքը թեթև շապարված է, իսկ մազերն ալիքաձև հարդարված ու բնական տեսք տված։

«Հոգում կա ամեն ինչ, ինչ որ երկնքում, և նույնիսկ մի փոքր ավել… Նկատե՞լ եք՝ ինչ հետաքրքիր լույսով նկարներ են ստացվում արևին հակառակ կանգնած»,- գրել է Լիան՝ փաստելով առանց այդ էլ ակնհայտը՝ ֆոտոշարքը ցնցող գեղեցկության է՝ յուրահատուկ ընդգծվածությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: