100 ամենահանրաճանաչ բրիտանացիների վարկանիշային աղյուսակում արքայադուստր Դիանան զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
Մինչև Եղիսաբեթ 2-րդ թագուհու որդու՝ արքայազն Չարզլի հետ ամուսնանալը նա մանկապարտեզում է աշխատել։
Ապագա արքայադստեր երազանքը բալետի պարուհի դառնալն էր։
Լեդի Դին երկու անգամ ձախողել է դպրոցի ավարտական քննությունները։ Արքայադուստրը հաճախ է այդ կապակցությամբ կատակել։
Հետաքրքրական է նաև ծանոթությունը արքայազն Չարլզի հետ։ Նրանք ծանոթացել են, երբ վերջինը հանդիպելիս է եղել Դիանայի քրոջ հետ։ Արքայազնի հետ Դիանան հեռավոր ազգակցական կապ ունի։
Հարսանիքի ժամանակ նրա հարսանյաց զգեստին 10 հազար մարգարիտ է եղել։
Սերելով հասարակ ընտանիքից՝ Դիանան երեխաներին ևս սովորեցրել է այդպես ապրել։ Փոքրիկ Ուիլիամին և Հարիին նա հաճախ է կինոթատրոն տարել, նրանց հետ Դիսնեյլենդ է այցելել, ինչպես նաև ստիպել հերթ կանգնել՝ ուտելիք գնելու համար։