Լեգենդար մարզիկ Արթուր Աբրահամը ցույց է տվել, թե ինչպես է շնորհավորել իր մարզիչի ծննդյան օրը․ գեղեցիկ և հուզիչ կադրեր

Ինչպես ամեն մի հաջողված մասնագետի և անհատի, այնպես էլ Արթուր Աբրահամի թիկունքում կանգնած է հզոր ու պրոֆեսիոնալ մարզիչ՝ լեգենդար Ուիլի Վեգեները։ Արթուր Աբրահամի և նրա մարզիչի հարաբերությունները խիստ ջերմ են ու մտերմիկ։

Այդ մասին կարելի է գաղափար կազմել՝ դատելով Արթուրի վերջին հրապարակումից։ Արթուրը կադրեր է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է նա շնորհավորում իր մարզիչին՝ նրա ծննդյան հոբելյանի կապակցությամբ։

Կադրերը իսկապես հուզառատ են և նաև օրինակելի՝ հաջողությունների մեջ մեծ ջանք ու եռանդ ներդրած ուսուցիչներին շնորհակալ լինելու մշակույթ զարգացնելու առումով։

Ինչպես երևում է, մարզիչի՝ Ուիլի Վեգեների և Արթուրի հարաբերությունները ավելին են, քան մարզիկի և մարզիչի հարաբերություններ։

Կադրերում երևում է նաև, թե որքան հուզվել ու զգացվել է մարզիչը նմանօրինակ ջերմ ու գնահատողական վերաբերմունքից։

Հաջորդիվ կադրեր են, որոնցում երում է նաև մարզիչի՝ Ուիլի Վեգեների տիկինը։ Կադրերն արված են Բեռլինում։

Понравилась статья? Поделиться с друзьями: