Դոնի Ռոստովի ՀՀ հյուպատոսությունը հայտարարել է՝ «Азимут» ավիաընկերության հետ պայմանավորվածության համաձայն այսօր կայացավ Կրասնոդարից դեպի Երևան չարտերային չվերթը, որը կորոնավիրուսյան ախտի համավարակային այս ծանր պայմաններում հայրենիք է բերում ՀՀ 100 քաղաքացու։
Թռիչքն ապահովվել է Կրասնոդարյան հայկական ազգա-մշակութային կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանի, բարերար Միսակ Ղազարյանի և հյուպատոսության աջակցությամբ։ Քաղաքացիները ոչինչ չեն վճարել հայրենիք վերադառնալու համար։
Այդ 100 քաղաքացիները ռուսաստանյան հարավային շրջաններից նախապես ցուցակագրված այն մարդիկ են, որոնք կացության հետ կապված խնդիրներ ունեն, բուժման ցուցում ունեն Հայաստան վերադառնալու, կամ էլ բարդագույն կացության մեջ են։ Բոլոր ժամանածները 14 օր կմնան կարանտինի մեջ։
Անչափ կարևոր է այս իրադարձությունն այն տեսանկյունից, որ հնարավոր եղավ մարկանց անվճար վերադարձնել հայրենի, գոնե այդ ճանապարհով նրանց հսկայական աջակցություն է ցուցաբերվել, որը շարունակական կլինի նաև մարզում մնացած հայերի համար, որոնք հիմա բարդ կացության մեջ են։