Lonely Planet զբոսաշրջային պորտալը կազմել է լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների ցանկը։ Առաջին տեղում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադն է։ Երկրորդ և երրորդ տեղերում Մեքսիկայի Պլայա դել Կարմեն քաղաքն է և Սինգապուրը՝ համապատասխանաբար։
«Ժամանցի տարբեր տեսակների շնորհիվ Բելգրադը կարող է ցանկացած զբոսաշրջիկի ճաշակին համընկնել։ Այստեղ միջոցառումներ են տեղի ունենում ակումբներում, բարերում և պանդոկներում։ Քաղաքն աչքի է ընկնում նաև համեմատաբար ժողովրդավարական գներով (1 լիտր գարեջուրը 2 դոլար կարժենա) և ոչ թանկ կացարանով (հանգստյան օրերին՝ 30 դոլար)»,-նշել են վարկանիշի հեղինակները։
Լավագույն տասնյակում ներառվել են՝
1․ Բելգրադ, Սերբիա,
2․ Պլայա դել Կարմեն, Մեքսիկա,
3․ Սինգապուր, Սինգապուրի Հանրապետություն,
4․ Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
5․ Տոկիո, Ճապոնիա,
6․ Սեուլ, Հարավային Կորեա,
7․ Ստամբուլ, Թուրքիա,
8․ Բանգկոկ, Թաիլանդ,
9․ Բուեյնոս Այրես, Արգենտինա,
10․ Կաբո Սան Լուկաս, Մեքսիկա։