«Իրենց շահից բխի, կպառկեն ամերիկացու, ռուսի, եվրոպացու, իրանցու տակ»․ Կարեն Վրթանեսյան

Լրագրող Կարեն Վրթանեսյանն անդրադարձել է կարևոր թեմայի՝ կապված հանրության կողմից ներկայիս վիճակի ընկալման հետ՝ նաև թրքացման վտանգի մասին։ «Շատ եմ լսում այսպիսի փաստարկ, ինքս էլ եմ մի քանի անգամ օգտագործել. «Թուրքը պիտի գա, մտնի քո տուն, նո՞ր հասկանաս, թե Նիկոլն ինչի է հասցրել երկիրը»։

Բայց մենք հաշվի չենք առնում, որ կան մարդիկ, որոնք լրիվ օք են, որ թուրքը մտնի իրենց տուն, իրենք էլ գլուխները կախ ծա ռայեն։ Այդ մարդկանց համար տարբերություն չկա ում ծա ռայել»։

Նա նշել է՝ կան մարդիկ, որոնք թուրքի հետ են ամուսանանում, կրոն և ազգանուն փոխում՝ հանուն սիրո, փողի կամ այլ բանի։ Նաև այլ խմբի է անդրադարձել․ մարդկանց, որոնք ամեն ինչ անում են, որ իրենց որդին բա նակում չծա ռայի, ու հիմա էլ կգնան Անթալիա հանգստանալու և ադրբեջանցիների հետ բիզնես կանեն։

«Իրենց շահից բխի, ապա կպառկեն ամերիկացու, ռուսի, եվրոպացու, իրանցու տակ էլ։ Հայը ու ժեղ եղավ, հայի տակ կպառկեն։ Այդքան էլ շատ չեն Հայաստանում այդպիսի մարդիկ, բայց կան։ Իմաստ չունի սևեռվել իրենց վրա։ Պետք է ու ժեղ լինենք, դա է լուծումը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: