«Իրավիճակը շարունակում է վատթարանալ, շուտով կհասնենք Իտալիային»․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսյան ախտով պատված մեր երկրի վիճակը շարունակում է վատթարանալ։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ րոպեներ առաջ կայացած կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ։ Մեկ միլիոն բնակչության թվաքանակին ընկնող դեպքերով անցել ենք Իրանին ու Ֆրանսիային՝ հավասարվելով Ռուսաստանին։ Նման տեմպերով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիային։ Այս ամենը բերում է մահվան դեպքերի աճին։ Այս ամենի պատճառը կանոնների չպահպանումն է։ Այսօր բակերում բոլորն ստացել են ուղերձ՝ դիմակների ու անվտանգության շուրջ»։

Վարչապետը կրկնեց մեկ անգամ ևս այդ բոլոր կանոնները՝ հորդորելով դիմակներ կրել ամենուր՝ այդկերպ կյանքեր փրկելով։ Կանոնների ճշգրիտ պահպանումը կբերի թվերի նվազեցման՝ օգնելով հաղթահարել համաճարակը։

Իրապես, անչափ կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումն ընդհանուր համավարակային իրավիճակի հաղթահարման փուլում, քանզի այս լարված իրավիճակից ելքը պիտի միասնական լինի։ Առանց յուրաքանչյուրիս աջակցության ոչինչ չի ստացվի, ուստի պետք է միասնական լինենք։

Понравилась статья? Поделиться с друзьями: