«Իրանցի Անջելինա Ջոլին» բանտում վարակվել է կորոնավիրուսով

Ինտերնետ-աստղ Ֆատիմա Խիշմանդի մոտ, որին «իրանցի Անջելինա Ջոլի», կորոնավիրուսյան ախտ է հայտնաբերվել, հայտնում է Al Bawaba պարբերականը։ Աղջկա հիվանդության մասին հայտարարել է նրա իրավաբանը՝ նշելով՝ նա վարակվել է բանտում, որտեղ նա գտնվում է 2019-ի հոկտեմբերից՝ աստվածապղծության, ապօրինի հարստացման և այլ հանցանքների համար։

Ի սկզբանե Խիշվանդին տեղափոխել են բանտի կարանտինային մեկուսարան, սակայն նրա վիճակը վատթարացել է և ադմինիստրացիան ստիպված է եղել հոսպիտալացնել նրան՝ տեղափոխելով Թեհրանի հիվանդանոց։

Իրանում մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է՝ Խիշվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված։ Սակայն բանտից հերքում են Խիշվանդի՝ հիվանդ լինելու փաստը՝ հայտարարելով՝ նա առողջ է։

Ֆատիմա Խիշվանդը, որն ավելի հայտնի է Սախար Տաբար կեղծանվամբ, հայտնի է դարձել լուսանկարներ հրապարակելով, որտեղ նա անչափ նման է Անջելինա Ջոլիին։ Ավելի ուշ աղջիկը խոստովանել է՝ այդ կերպարն ստեղծել է Photoshop-ի միջոցով։

Понравилась статья? Поделиться с друзьями: