Իրանը ծրագրում է մարդ ուղարկել տիեզերք

Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Ջ. Ջահրոմին հայտարարել է, որ Իրանը մտադիր է տիեզերք ուղարկել տիեզերագնաց, սակայն Թեհրանին այլ երկրների օգնությունն է հարկավոր։

« Մենք պետք է իրանցի տիեզերագնաց ուղարկենք տիեզերք, դա կիրականացվի այլ երկրների հետ համագործակցությամբ ։ Միացյալ Նահանգները միանգամից պատժամիջոցներ է սահմանել երեք խոշոր տիեզերական գերատեսչությունների նկատմամբ, սակայն նրանց չի հաջողվի կանգնեցնել իրանցի գիտնականներին », — հավելել է նա:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտնել էր Իրանի տիեզերական գերատեսչությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ։Սահմանափակող միջոցների տակ են հայտնվել տիեզերագնացության հետազոտական ինստիտուտը, տիեզերական գործակալությունը և տիեզերքի հետազոտման իրանական կենտրոնը:

Պետքարտուղար Մ.Պոմպեոն իր հայտարարության մեջ պարզաբանել է, որ Իրանի քաղաքացիական տիեզերական գործակալության դեմ պատժամիջոցների սահմանումը պայմանավորված է բալիստիկ հրթիռային ծրագրի աջակցման և զարգացման մասով նրա ակտիվությամբ:

Միացյալ Նահանգներում պնդում են, որ իրանական միջուկային ծրագրի շրջանակներում մշակված հրթիռները տիեզերք արձակելու տեխնոլոգիաները գործնականում նույնական են և կարող են օգտագործվել բալիստիկ հրթիռների համար տեխնոլոգիաներով: Մասնավորապես, խոսքը վերաբերում է հրթիռի աստիճաններին, վերին աստիճանի շարժիչների գործարկման համակարգին և բազմաստիճան հրթիռի թռիչքի կառավարման համակարգերին:

Понравилась статья? Поделиться с друзьями: