Նրբադեմ գեղեցկուհի երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Երկար գարուն»։ Կորոնավիրուսյան ախտի այս ծանր շրջանում, երբ մոլեգնում է կորոնավիրուսյան արհավիրքը տեսահոլովակը յուրահատուկ է ստացվել՝ օնլայն ռեժիմով։ Իրապես, անչափ հետաքրքիր լուծում է՝ այս օրերի համար։
Երաժշտության հեղինակը Մարինե Գյուլումյանն է, խոսքերը՝ LT-ի, գործիքավորումը՝ Մարինե Գյուլումյանի, դուդուկը՝ Արտյոմ Մինասյանի։
Երգն իրապես անչափ հուզիչ է ստացվել․ այն, թեև, ուղիղ բառերով չի խոսում ապրիլքսանչորսյան ողբերգության մասին, բայց ակնարկում է հենց դա։ Բոլոր տողատակերում միմիայն նոր գարնան ու պատմական ողբերգության ակնարկներն են՝ միահյուսված գեղեցիկ հնչյուններով ու Իվետայի անկրկնելի ձայնով։
Գեղեցկուհին հուզումնալից երգում է՝ տենչալով նոր ու անհոգ օրերը, նոր գարուններ, որոնք կբացվեն մեր ներսում, կմնան մեզ հետ ու նոր կյանքով կլցնեն մեր սրտերը։ Հենց այն ժամանակ, երբ կգան նոր գարունները, հույսը կրկին կհնչի մեր կարոտած հոգում ու բոլորիս սրտում կբացվի գարուն։