Դարեր շարունակ մարդիկ փորձել են հասկանալ, թե ինչ է գեղեցկությունը, ում կարելի է համարել գեղեցիկ, իսկ ում՝ ոչ: Բայց այս հարցի պատասխանն այդպես էլ չի ստանում իր սահմանումը. որքան մարդ՝ այնքան տեսակետ և նախասիրություն:
Բայց մարդն իր էությամբ շարունակ գտնվում է այդ գեղեցիկի փնտրտուքների մեջ՝ հաճախ փորձելով այն գտնել էկրաններից այն կողմ՝ հայտնիների մեջ:
Իսկ ի՞նչ են ասում հենց իրենք հայտնիներն այդ գեղեցկություն կոչվածի մասին:
Օդրի Հեփբերն
«Կնոջ գեղեցկությունը նրա հագուստի մեջ չէ, ոչ էլ՝ նրա կառուցվածքի կամ սանրվածքի մեջ է: Կնոջ գեղեցկությունը նրա աչքերում է, որոնք ուղղորդում են դեպի նրա սիրտը, ուր բնակվում է սերը: Կնոջ գեղեցկությունն արտացոլվում է նրա հոգու մեջ»:
Մերլին Մոնրո
«Թերությունը գեղեցիկ է, խենթությունը՝ հանճարեղ: Ավելի լավ է լինել տարօրինակ, քան ձանձրալի»:
Մոնիկա Բելուչի
«Գեղեցկությունը կենդանի է դառնում, երբ այն քոնն ես դարձնում:
Ես շատ արտաքնապես գեղեցիկ մարդկանց եմ ճանաչում, որոնց կյանքն ուղղակի ահավոր է: Նրանք այնքան անհարմար են զգում սեփական կաշվի մեջ: Հարմարավետությունը պետք է կախված լինի ոչ թե քո արտաքինից, այլ քո զգացողություններից»:
Պենելոպե Քրուզ
«Ինձ համար գեղեցկությունը չունի կանոններ: Գեղեցկությունը քո աչքերի աշխարհընկալումն է»:
Ջենիֆեր Լոպես
«Գեղեցկությունը չափվում է միայն արտաքինով: Ըստ իս՝ ավելի կարևոր է մտքի, մարմնի ու հոգու ներդաշնակությունը»:
Այշվարիա Ռայ
«Ոչ ոք կատարյալ չէ, բոլորն էլ տարբեր են, բայց յուրաքանչյուրը գեղեցիկ է իր ձևով. դա է մեզ դարձնում առանձնահատուկ»: