Հրաշալի երգչուհի Սոնան պրեմիերա ունի՝ «Իսկական ընկեր»։ Ինչպես նշել էր Սոնան՝ ծննդյան օրը նաև կներկայանա նոր երգով։ Եվ ահա այս հրաշալի կատարումն է հանձնել հանդիսատեսի դատին։
Խոսքերը, որոնց խոցում են բոլորի սրտերն անխտիր, գրել է Ավետ Բարսեղյանը,երաժշտությունն ու գործիքավորումը՝ Կարեն Սևակի։ Սոնայի հնչեղ ձայնի ներքո արտաբերած յուրաքանչյուր բառը կարծես աղոթք լինի՝ ընկերության ու հավատարմության։
«Իսկական ընկեր, արի քեզ գրկեմ, դու երբեք ինձ չես թողել, որ ես մենակ լինեմ։ Իսկական ընկեր, արի քեզ գրկեմ։ Հեռուները չեն կարող մեզ իրարից զրկել, իսկական ընկեր»,- երգում է Սոնան։
Այս խոսքերը, իրապես, չի կարելի փոխել ոչնչի հետ․ այնքան էմոցիա ու սրտի պոռթկում են պարունակում, որ խոսք անգամ չկա։ Ընկերոջ, ավելի ճիշտ իսկական ընկերոջ առկայությունը կյանքն ավելի վառ ու գեղեցիկ է դարձնում։
Վայելեք Սոնայի հրաշալի կատարումը։