Իսկական աստղաբույլ՝ Բեյոնսեի նոր տեսահոլովակում․ տեսնել է պետք

Համացանցում է հայտնվել երեդունութամյա հրաշալի երգչուհի Բեյոնսեի նոր տեսահոլովակը՝ «Brown Skin Girl»-ը, որը ներառվել է «The Lion King» ալբոմում ալբոմում՝ դառնալով «Արքա Առյուծ» ֆիլմի սաունդթրեքը: Տեսահոլովակում, որը սևամորթ կանանց պաշտամունք է, գեղեցկուհին նկարահանել է մայրիկին՝ Թինային, երկու դուստրերին և մի քանի աստղերի։

Տեսահոլովակում հայտնվել են Նաոմի Քեմփբելը, Լուպիտա Նյոնգոն, Քելլի Ռոուլենդը, Saint Jhn և WizKidը-ը, իսկ վերջին երկուսի վոկալը հնչում է երգում։ Ձայնագրությանը նաև մասնակցել է Բեյոնսեի ավագ դուստրը՝ ութամյա Բլյու Այվի Քարթերը, որին այս երաժշտական աշխատանքը մի քանի երաժշտական մրցանակ է բերել։ Այս տարի նա մայրիկի հետ դարձել է BET Awards 2020-ի դափնեկիր, իսկ անցած տարի Soul Train Music Awards-ի դափնեկիր։

««Brown Skin Girl» տեսահոլովակում ինձ համար կարևոր էր ցուցադրել թուխ մաշկի երանգների բազմազանությունը։ Մենք աշխատել ենք, որ այս տեսահոլովակի յուրաքանչյուր հերոս արքայական տեսք ունենա և նաև կարևորը, որ մենք միասիմ ենք»,- նշել է Բեյոնսեն։

Հիշեցնենք՝ «Brown Skin Girl»-ը դարձել է Բեյոնսեի «Black is King» ալբոմի մի մասը, որի պրեմիերան կայացել է ամռանը՝ Disney+ սթրիմինգային սերվիսում։

Понравилась статья? Поделиться с друзьями: