Ավստրալական Սիդնեյ քաղաքի բնակչուհին չորս ամիս պահել է լոտոյի շահած տոմսն իր պայուսակում՝ չիմանալով հարստացման մասին, գրում է UPI-ն։ Կինը տոմսը գնել է դեկտեմբերին ու թողել այն պայուսակում։
Նա չի շտապել ստուգել արդյոք այն հաղթել է՝ մոռանալով դրա մասին։ Բայց ինքնամեկուսացման ժամանակ որոշել է կարգի բերել իրերը և գտել է տոմսը։ Ստուգելով այն ապրիլի 20-ին՝ նա հասկացել է, որ շահել է 1,7 մլն ավստրալական դոլար։
Կինը շոկի մեջ էր, բայց ուշքի գալով նշել է՝ մտադիր է շահումի մի մասը տալ ընկերոջը, որը գնել է իր համար տոմսը, մի մասն էլ՝ ընտանիքին։
Կինը դեռևս չգիտի՝ ինչպես ծախսել գումարը, բայց շատ ժամանակ ունի՝ մտածելու, քանզի կորոնավիրուսյան արհավիրքի պատճառով տանն է նստած՝ ինքնամեկուսացման ռեժիմում, որը տարածված է ավստրալիայում, որը նույնպես պատված է կորոնավիրուսյան արհավիրքով։