Ինքնամեկուսացմանը դեմ արտահայտվող տղամարդը հիվանդացել է կորոնավիրուսով և մահացել

Կորոնավիրուսյան ախտը քաղաքական հնարք համարող ամերիկացին վարակվել է և մահացել, գրում է The Mirror-ը։ Օհայո նահանգի Մերիոն շրջանի 60-ամյա Ջոն Մքդենիելը մինչ այս ֆեյսբուքյան իր էջում բազում ագրեսիվ հրապարակումներ է արել՝ հայտարարելով՝ դա քաղաքական հնարք է՝ համոզված լինելով՝ տանը մնալու ու ինքնամեկուսանալու կոչերը տխմարություն են։

«Եթե ցնորք ունեք, որ կվարակվեք կորոնավիրուսյան ախտով, ուղղակի փաբեր ու ռեստորաններ մի գնացեք։ Դա չպետք է խանգարի մյուսներին ապրել ու վայելել կյանքը։ Խելահեղությունը պետք է դադարեցվի»,- գրել էր նա ֆեյսբուքյան էջում։

Արդյունքում, տղամարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսյան ախտ և ապրիլի 15-ին Մքդենիելսը մահացել է հիվանդանոցում։

«Մքդենիելսի ընտանիքն ի սրտե երախտիք է հայտնում բուժքույրերին և հիվանդանոցի աշխատակիցներին ամենի համար, ինչ նրանք արել են Ջոնի կյանքը փրկելու համար։ Ցանկանում ենք հիշեցնել բոլորին սոցհեռավորության պահպանման անհրաժեշտութան մասին՝ անվտանգ մնալու համար»,- նշել է ընտանիքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: