Կանայք երկար են պայքարել տաբատ կրելու իրավունքի համար, որը ժամանակին միայն տղամարդկանց է պատկանել։ Դա տեղի է ունեցել Մարլեն Դտրիխի, Իվ Սել-Լորանի և Կոկո Շանելի շնորհիվ։
Տեսնենք, թե ինչպիսի տաբատներ նորաձև կլինեն 2019-ի աշնանը։
Գոտկատեղին ծալքերով տաբատներ
Այս մոդելը հանրաճանաչ էր գարնանը, ամռանը, աշնանը ևս այն նորաձև կլինի։ Դրանք շատ գեղեցիկ են ինչպես բարձրակրունկների, այնպես էլ սովորական կոշիկների հետ։
Լայն տաբատներ
Կրկին նորաձևության գագաթնակետին են լայն տաբատները։ Այս մոդելները լավագույնս կհամալրեն 2019-ի աշնան ձեր ոճը։
Կարճ տաբատներ
Շատերի սիրելի տաբատները դեռ նորաձև են։ Սակայն դա բոլորին հարմար չի լինի։ Այսպիսի տաբատ կարող են կրել միայն բարձրահասակ և գեղեցիկ ոտքեր ունեցող աղջիկներն ու կանայք։
Իսկ 7/8 երկարությունը, որը ևս շատ հայտնի կլինի այդ սեզոնին, շատ ավելի «անվտանգ» է։
Վանդակավոր տաբատներ
Վանդակը 2019/2020-ի աշուն-ձմեռվա ամենաթրենդային պրինտն է։ Նորաձև են անգլիական և շոտլանդական վանդակի բոլոր տեսակները։
Վանդակավոր տաբատները կարող են լինել դասական, լայն։ Այդպիսի տաբատները ճիշտ կլինի համադրել գործվածքային վերնազգեստի հետ։
Կաշվե տաբատներ
Կանացի կաշվե նորաձև տաբատներն այս սեզոնին զսպվածություն են ցուցադրում՝ նվազագույն դեկոր և մետաղե դետալներ։ Ընտրե՛ք սև, շոկոլադե կամ բեժ կաշվե տաբատներ։
Վառ գույներ
Նոր ցուրտ սեզոնին գլխավոր դիզայներները որոշել են «այո» ասել վառ երանգներին։ Որքան այդ սեզոնին վառ լինի տաբատի երանգը, այնքան ավելի շատ է թրենդային համարվելու հնարավորությունը։