Համացանցում է տարածվել տեսանյութ, որտեղ իտալացիները, գտնվելով կարանտինի մեջ, խմում են հարևանների հետ իրենց պատշգամբում։
Սոցիալական հեռավորությունը չխախտելու համար մարդիկ շամպայնի գավաթներն ամրացրել են երկար փայտերի ծայրին, որոնց միջոցով կարող են գավաթներն իրար խփել։
Դատելով տեսանյութից՝ երեկույթն ուրախ է ստացվել։
Իտալիան կորոնավիրուսյան ախտից տուժած ամենամեծ երկրներից մեկն է։ Ապրիլի 15-ի տեղեկություններով՝ վարակված է 162488 մարդ, մահացել է ավելի քան 21 հազար մարդ։
Իտալիայում համազգային կարանտին է հայտարարվել մարտի սկզբից և դեռևս հետաձգվել է մինչև մայիսի 3-ը։
Այս ընթացքում իտալացիները մեկ անգամ չէ, որ աշխարհը զարմացրել են իրենց կենսասիրությամբ և լավատեսությամբ՝ համավարակային այս ծանր վիճակում։
Մարտի կեսերին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ իտալացիները երգում են իրենց պատշգամբներից, պարում են և համատեղ ֆիլմեր դիտում՝ պրոեկցիա անելով դրանք դիմացի շենքերի վրա՝ միմյանց աջակցելու և տրամադրությունը բարձրացնելու։