«Ինչպես թացն ու չորն է խառնվել, այնպես էլ` ճիշտն ու սխալը»․ Աստղիկ Ավետիսյան

Փիար մասնագետ և դասախոս Աստղիկ Ավետիսյանը կարևոր անդրադարձ է կատարել ստեղծված իրավիճակին՝ կապված սոցցանցերում բազում գրառումների և կարծիքների հետ։ Նա նշել է՝ ինչն է իրեն հատկապես զայրացնում այս իրավիճակում և իր ծանոթների կարծիքների վերաբերյալ, որոնք արտահայտում էին վերջին օրերին։

«Գիտեք՝ ի՞նչն է ինձ զայրացնում և ապշեցնում. բազմաթիվ բարձրագույն կրթություն ստացած մարդիկ, թվում է, թե պետք է գոնե մեդիագրագետ լինեին, հասկանային իրենց տարածած տեղեկատվությունն իրական է, թե՞ ապատեղեկատվություն, սակայն ամեն օր ականատես եմ լինում կեղծ տեղեկատվության տարածման։

Մեծ մասը դարձել է մանի պուլյա ցիայի զո հ, կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումն էլ ավելի ակտիվացավ, երբ հայտնվեց միասնական թեկնածուն։ Սոցիալական ցանցերի շատ օգտատերեր տարածում են անհայտ ծագման, իրականությանը չհամապատասխանող լուրեր։

Մարդիկ խճճվել են տեղեկատվական հոսքում, ինչպես թացն ու չորն է խառնվել, այնպես էլ` ճիշտն ու սխալը»,- նշել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: