Դիզայներ և ռեժիսոր Թոմ Ֆորդը մի քանի խորհուրդ է տվել՝ ինչպես գեղեցիկ տեսք ունենալ տեսազանգի ժամանակ։ Մասնագետին օգնության համար դիմել է The New York Times-ի լրագրողուհի Մաուրին Դաուդը, որը պատրաստվում էր FaceTime-ով հարցազրույց անցկացնել Լարի Դևիդի հետ ու ցանկանում էր հիասքանչ տեսք ունենալ։
Ահա թե ինչ է խորհուրդ տվել լրագրողուհուն Թոմ Ֆորդը․
1․ Նոութբուքը պետք է դնել մի քանի գրքի վրա, որպեսզի տեսախցիկն աչքի մակարդակից մի փոքր բարձր լինի։
2․ Հետո Էկրանը պետք է թեքել այնպես, որ տեսախցիկը լինի աչքերի մակարդակի վրա։
3․ Կողքը պետք է լինի լամպ, բայց տեղակայվի նոթբուքից մի փոքր հետ։ Կարևոր է, որ այն լուսավորի դեմպի այն մասը, որն ավելի լավն եք համարում։
4․ Սեղանը պետք է ծածկել սպիտակ թղթով կամ սփրոցով, սակայն այն չպետք է երևա կադրում։ Սպիտակն անհրաժեշտ է լույսի ճիշտ տեղաբաշխման համար։
5․ Շատ դիմափոշի ավելացրեք, ավելին, քան կյանքում։