Ինչպե՞ս կդասավորվի 13-ամյա գյումրեցի աղջնակի կյանքը

Գյումրիում հայտնի ողբերգալի դեպքերից հետո Երևանում բուժում ստացած տասներեքամյա Նազելին դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնից, որտեղ անց է կացրել շուրջ երեք ամիս։ Նրա խնամակալությունն ստանձնել է հորաքույրը, իսկ Ռուսաստանից վերադարձած տասնյոթամյա եղբայրը կփոխարինի հորաքրոջը տասնութ տարին լրանալուն պես։

Աղջնակը Գյուրի է վերադառնում՝ ապրելու հատուկ վարձակալած բնակարանում, քանզի տուն վերադառնալ չի ցանկանում։ Այնտեղ կապրի նաև Նազելիի եղբայրը և հորաքույրը, որը եղբոր համար հոգեբարձու կլինի։

Դուրս գրման արարողությունն անչափ հուզիչ էր ստացվել․ հորաքույրը, արտասուքն աչքերին, իր երախտիքն էր հայտնում բժիշկներին՝ Նազելիին երկրորդ կյանք պարգևելու համար:

Ցավոք, աղջնակը կորցրեց մորը, իր կյանքն էլ թելից էր կախված։ Բայց նա պայքարեց՝ կարողանալով հաղթել մարտահրավերը և ողջ մնաց, երբ անգամ բժիշկները չէին հավատում հրաշքին։ Բայց երբեմն ապրելու ցանկությունը շատ ավելի մեծ է հանգամանքներից ու դա էլ օգնում է ապրել։

Понравилась статья? Поделиться с друзьями: