Սիրված դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն անցել է կյանքի բավականին բուռն ու հագեցած ուղի: Իր հարցազրույցների, համրա առիթների ժամանակ դերասանուհին հաճախ է անկեղծանում և պատմում իր կյանքի փուլային որոշակի դժվարությունների մասին:
Ուշագրավ ու հետաքրքրական է դերասանուհու մասնագիտական ոլորտ մուտքի դրվագը: Դպրոցն ավարտելուց հետո գյումրեցի Ջուլիետան ընտանիքի անդամներից թաքուն գալիս է Երևան՝ Թատերական ինստիտուտ ընդունվելու:
Առանց պատկերացնելու, թե Երևանում իրեն ինչ է սպասվում՝ համարձակ աղջնակը հարևանից մի քիչ պարտքով գումար է վերցնում, իսկ հարսից՝ երևանաբնակ հարազատների հասցեն ու գնում երազանքի հետևից:
Բոլոր քննությունները փայլուն է հաղթահարում, բացի պատմությունից, սակայն նրան ընդունում են՝ նկատելով փայլուն դերասանական տաղանդը: Տարերային և հախուռն բնավորությամբ աղջնակը մտնում է մի աշխարհ, որի մասին երազել էր, սակայն պատկերացում չուներ:
Հիմա նա իր անցած այդ դժվարությունների մասին ժպիտով է հիշում, չնայած հիշում է նաև, որ եղբայրն իրեն իր համարձակ քայլի համար ժամանակին նույնիսկ ապտակել է: