Այս տարվա ապրիլի քսանչորսին աննախադեպ իրողություն արձանագրվեց․ Ջո Բայդենն ի վերջո ճանաչեց հայոց ցեղшuպանությունը։ Այս իրողության շուրջ մեծ քննարկումներ ծավալվեցին և դեռ շարունակում են ընթանալ ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։
Ընդ որում, Ջո Բայդեն ընթերցած տեքստը կարևոր շեշտադրումներ ուներ, որոնք ուղղված էին Թուրքիայի դեմ։ Թուրքական ղեկավարության արձագանը չուշացավ, և այն բավականին բացասական էր։ Արձագանքներ եղան նաև ադրբեջանական կողմից։
Արաբական հեղինավակվոր հեռուստաեթերներից մեկը նվիրված էր այս խնդրին։ Հեռուստաընկերությունը հեռավար զրույց է ծավալել թուրք գործքի և հայ ներկայացուցիչ միջև։ Հայ ներկայացուցիչը Աբրահամ Գասպարյանն է եղել, ով հրաշալի տիրապետում է արաբերենին։
Թուրք գործչի խոսքից հետո խոսել է նաև Աբրահամ Գասպարյանը։ Նրա խոսքը վրդովեցրել է թուրք գործին, նա նույնիսկ դուրս է եկել ինքնատիրապետումից, սկսել է բղավել, հիստերիկ շարժումներ և ժեստեր անել։ Այդ ամենին Աբրահամ Գասպարյանը ժպիտով է արձագանքել։ Տեսանյութը՝ կից։