Ինչպե՞ս է անցել գիշերը և ի՞նչ վիճակ է եղել Երասխում․ թարմացված տեղեկություններ

Երասխի սահմանային հատվածում օրեր շարունակ հակառակորդի ստեղծած լարված իրավիճակը անցնող գիշեր հատկապես սրվել է՝ վերածվելով տևական փոխհրաձգության։ ՊՆ գիշերային վերջին հաղորդագրության համաձայն ժամը 23։00-ի դրությամբ լարվածությունը դեռևս շարունակվել է։

Հայտնի է, որ հակառակորդն ականանետեր է կիրառել։ Տարբեր մասնագիտությունների և զբաղվածությունների օգտատերեր պարբերաբար կիսվում են իրավիճակի մասին իրենց ունեցած տեղեկություններով։

Լրագրող Հերմինե Զեյնալյանը կեսգիշերից անց գրել է, որ հայկական դիրքը վառվում է, իսկ պտտվող խոսակցությունների համաձայն Երասխի ղեկավարը վիրավոր է։ Շուտով այս տեղեկությունը հաստատվում է նաև այլ աղբյուրների կողմից։

Դրանից քիչ անց «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներից Արթուր Գրիգորյանը գրել է․ «Մոտ 1 ժամ առաջ վիրավորվել է Երասխ գյուղի գյուղապետը և նրան տեղափոխել են Արարատի հիվանդանոց, որը այս պահին գործում է որպես ռազմական հիվանդանոց:

Այ նիկոլ ընտրողներ, գո՞հ եք։ Հատկապես Երասխի բնակիչները, որոնց մոտ 80% -ը ընտրել է նիկոլին»: Հայտնի է, որ Երասխի ղեկավար Ռուդիկ Օղիկյանի վիրավորումն ուսի հատվածում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: