Ինչպե՞ս են Խոակին Կապառոսին դիմավորում երևանյան ռեստորաններից մեկում․ բացառիկ տեսանյութ

Խոակին Կապառոսը վերջին շրջանում մեր իրականության ամենից գնահատված ու փառաբանված անձն է, քանի որ նրան հաջողվել է բացառիկ արդյուքններ գրանցել մեր ֆուտբոլային թիմի խաղերի ժամանակ։

Այն, ինչ անհավանական ու անհնարին էր թվում, Կապառոսը ցույց տվեց, որ լավ էլ հնարավոր է։ Հարկ է դրսևորել համարակգված ու ճիշտ մոտեցում։

Նա Հայաստանի հավաքականի մարզչությունի ստանձնել է շուրջ մեկ տարի առաջ՝ մարտ ամսին, իսկ մինչ այդ հայտնի էր իսպանական ակումբներում իր գործունեությամբ։ Կապառոսը բացահայտել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են՝ Սերխիո Ռամոսը, Դանի Ալվեսը և այլք։

Այժմ նա Հայաստանում է բնակվում ընտանիքով։ Մի առիթով մարզիչն ասել է, որ Հայաստանն իրենց շատ լավ է ընդունել, ինքն էլ, ընտանիքի անդամներն էլ հարմարվել ու հավանել են հայկական միջավայրը, հայկական խոհանոցը։

Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են լեգենդար դարձած մարզչին ընդունում երևանյան ռեստորաններից մեկում։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: