Ինչո՞ւ են «հարձակվել» Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի վրա և ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Համացանցում զետեղված հայտնի զույգի՝ երգիչ Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի՝ ծիծեռնակաբերդյան այցի լուսանկարն աղմուկի է արժանացել։ Օգտատերերը բուռն քննադատություններ են ծավալել՝ հրավիրելով պատկան մարմինների, հատկապես պարետի ուշադրությունը, չէ որ կորոնավիրուսյան ախտի տարածման պատճառով հուշահամալիրն այսօր փակ է եղել։

Միհրան Ծառուկյանը, սակայն, հերքել է լուրը, որ այսօր են այցելել Ծիծեռնակաբերդ՝ նշելով՝ մի քանի օր առաջ են եղել հուշահամալիրում, ոչ թե ապրիլքսանչորսի արգելված օրը։

Միհրանն իրապես ցավ է ապրում․ փոխանակ հպարտանան, որ այդ թեման արտարծվում է իրենց՝ բազմահազարանոց սոցէջերով՝ ցույց տալով թշնամուն՝ անկախ ամեն ինչից սոցցանցում մշտավառ է հիշողությունն ու պահանջը։ Նա հորդորել է քննադատական մեկնաբանություններից առաջ մի փոքր մտածել։

Բարձրացված աղմուկն ստիպված է եղել հանդարտեցնել ոստիկանությունը․ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի խոսքով՝ աղմուկ բարձրացրած լուսանկարն արվել է ապրիլի 21-ին;

Понравилась статья? Поделиться с друзьями: