«Ինչի՞ եք բերել ինձ ստեղ նստացրել»․ Փաշինյանը զայրացած է․․․

Րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անչափ զայրացած ուղիղ եթեր է մտել՝ խոսելով կորոնավիրուսյան արհավիրքի ու մարդկանց կողմից դրա հանդեպ վերաբերմունքին։ Փաշինյանին դուր չի գալիս ժողովրդի՝ անչափ անպատասխանատու վերաբերմունքը։

Փաշինյանը խոսել է տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունների մասին։ Նա ջղաձիգ կերպով պատասխանել է իր իշխանությունը քննադատողներին՝ հորդորելով հավաքվել, կամ էլ հների իշխանությունը հետ բերել։

Փաշինյանն իրապես անչափ զայրացած է՝ իրենց քայլերը չեն գնահատվում, քանզի բարդ իրավիճակ է, բոլորն էլ քննադատում են իրեն։ Նա նշել է՝ որևէ բան՝ կապված ռեկետի, մաֆիոզների և այլնի հետ, չեն հերքելու, քանզի որքան շարունակեն հերքել, այդքան ավելի շատ հերքելու թեմա կբերեն։

Նա նշում է՝ ճգնաժամ է ու բոլորին էլ դժվար է, բայց այդ ամենը հաղթահարելի է ու պետք է ամեն ինչ անենք միասնական՝ հաղթահարելու համար, քանզի բոլորս նույն կաթսայի եռացող յուղի մեջ ենք տապակվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: