Իննա Խոջամիրյանի ռոմանտիկ կերպարը հիացրել է երկրպագուներին

Գեղեցկուհի դերասանուհի Իննա Խոջամիրյանը հերթական անգամ հիացրել է իր ֆոտոշարքով։ Նա շլացուցիչ գեղեցկության ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել՝ արժանանալով հետևորդների բազում կոմպլիմենտներին։

«Էլենի օրագրից» սիրելի դարձած դերասանուհին, որն այժմ նկարահանվում է «Երկուսով» սերիալում, ժամանակ է գտնում նաև ֆոտոսեսիաների համար։

Ռոմանտիկ լուսանկարներն Իննան մակագրել է խորիմաստ մտքով՝ հորդորելով հետևորդներին կարանտինային շրջանից օգուտ քաղել՝ գրքեր կարդալով։ Մյուս լուսանկարը նա մակագրել է լակոնիկ՝ «Ժպտա» բառով։

Իննան անչափ ռոմանտիկ լուք է ընտրել՝ գյուղական ոճի ճերմակ կարճ կտորե բլուզ, երկար կիսաթափանցիկ փիրուզագույն կիսաշրջազգեստ և բոբիկ ոտքեր։ Կերպարն ամբողացնելու համար Խոջամիրյանը կրում է ծղոտե լայնեզր գլխարկ՝

համադրելով այն ծղոտե պայուսակի հետ։ Լուսանկարներին ավելի ռոմանտիկ երանգ է հաղորդում յասամանի փունջը, որը թարմություն ու գարնան շունչ է հաղորդում դաշտում արված ֆոտոսեսիային։

Իսկ Իննայի թեթև շպարն ու գանգուր վարսերը գյուղական երանգ են հաղորդում գեղեցկուհուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: