«Ինձ տանջող ու հետաքրքրող հարցն է մնում»․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «2016-ի ապրիլյան պատե րազմից հետո էլ հորդորում էի բազում ընկերների թարգել Սերժ Սարգսյանին «պայմանավորված պատե րազմի» մեջ մեղադրելու վարկածի շուրջ քննարկումները։ Այն ժամանակ էլ կային սակավաթիվ մարդիկ, ովքեր իմ այդպիսի գրառումների կամ հարցազրույցների համար ինձ մեղադրում էին Սերժ Սարգսյանի վրայից «պատասխանատվությունը» մաքրելու մեջ, էլ չասեմ մնացած էպիտետները։ Դա ասում էի, որովհետև որպես վերլուծաբան ակնդետ հետևում էի բոլոր խոշոր խաղացողների քաղաքականությանը ու մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից նոր ղարաբաղյան քաղաքականությանը, որի մասին 2008թ․ աշնանն ավետեց հայտնի եվրազիստ Ալեքսանդր Դուգինը։ Իսկ դա նոր տարածքային իրողությունների (7 շրջանների հանձ նմամբ), ռուս խաղապահների ներկայությամբ անկարգավիճակ Արցախն ու «անորոշ» խաղաղությունն է։ Սրանք հայ փորձագետների եզրակացություններ չեն, այլ հենց կրեմլամերձ ռուս փորձագետների բարձրաձայնումներ։

2008-09թթ․ Ազգային ժողովում մի քանի ելույթներ եմ ունեցել այս թեմայով, 2016-ից հետո էլ ծավալուն հետազոտություններ հրապարակել։ Այն ժամանակ էլ գոնե իմ համար պարզ էր ու զգուշացնում էինք, որ «կասենք՝ հողերը կտանք, բայց կամ Ադրբեջանի մեծ ախորժակի, կապրիզների կամ էլ առկա ստատուս քվոն չփոփոխելու հարցում Ռուսաստանի գերշահագր գռվածության արդյունքում կպահենք Արցախն ու ստատուս քվոն» մոտեցումը դա տապարտված է, որովհետև ստատուս քվոն պահպանվում էր ոչ միայն հակամարտության կողմերի միջև ռազ մական բալանսով, այլև տարածաշրջանում առկա ռազ մավարական բալանսով, որոնք երկուսն էլ աստիճանաբար փոխվում էին, իսկ մեզ դա լրջորեն չէր անհանգստացնում։ Եվ 2016-ի ապրիլյանը դրա նախազգուշացումն ու կրակոցն էր, որից հետո առավել ևս պետք է սթափվեինք, իսկ 2020-ի սեպտեմբերյան պատե րազմը՝ այդ ամենի արձանագրման տխուր պահը, որից ուշքի չենք գալիս․․․

Ռազ մական բա լանսի փոփոխությունը շատերի համար ամենատեսանելի մասն է․ առաջնագծում կռված տղերքից մինչև թիկունքում գտնվողներ խոսում են մի քանի բա նակների դեմ անհավասար մարտի մասին, որտեղ 20-րդ դարը պաշտպանվում էր 21-րդ դարից․․․ Ռազ մավարական բալանսի փոփոխության առհավատչյան էլ ԵԱՀԿ Մինսկի խմբին խաղից դուրս դնելով Ռուսաստանի ու Թուրքիայի համաձայնության ներքո կնքված եռակողմ հայտարարությունն է։ Շատ այլ փաստեր կան, բայց միայն այն, որ 2014-ին Թուրքիան փորձում էր թուրքալեզու երկրների տնտեսական միության ստեղծումով Ադրբեջանին հետ պահել եվրասիկանացումից, խոսում էր իրար հանդիպակաց շարժվող ռուսական ու տնտեսական «ինտեգրացիոն» նախագծերի/գեոտեկտոնական սալերի մասին, որը ինչ-որ պահի պայթելու էր ռազ մական տեսքով՝ անվտանգության վակուում ունեցող կետերում, ինչպիսին Արցախի չլուծված հակա մար տությունն էր։ Ու այն առնվազն երկու անգամ պայթեց՝ 2016-ին և 2020-ին․․․ Ու մենք որևէ կերպ կամ լիարժեք չպատրաստվեցինք այս ամենին։ Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի ղեկավար, պատին դեմ տրվեց 2016-ին (ասել ես կտամ՝ տուր), իսկ Նիկոլ Փաշինյանը՝ 2020-ին (Ալիևը գրեթե բաց հայտարարում էր, թե իրեն չի հետաքրքրում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, եթե Հայաստանի անունից ասվել է, որ կտամ, ուրեմն ինձ վերադարձրեք «իմ հասանելիքը»)։

Թերևս այսպես եմ ես տեսել ու տեսնում տեղի ունեցողը, որի պատճառով թե 2016-ին եմ բացառել «պայմանավորված պատե րազմը», թե այժմ եմ բացառում։ Մինչդեռ այժմ էլ տեսնում եմ, որ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն են «մանրադրամը» վերադարձնում այս իշխանությանը՝ հրապարակ բերելով մի նոր «պայմանավորված պատե րազմի» վարկած։ Ինչպես 2016-ին է այն մեզ խոշոր հաշվով հեռացրել իրական պատկերն իմանալուց/իսկ ես ԱԺ քննիչ հանձնաժողովից գոնե այդ հարցերի պրոֆեսիոնալ գնահատականն եմ ակնկալել, այլ ոչ թե այն՝ հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել այդ պատե րազմում, որն իմ համար եղել ու կմնա կեղծ քաղաքագիտական հարցադրում/, այժմ էլ այսպիսի դիսկուրսներն են հեռացնելու այս մի պատե րազմի իրական պատկերն իմանալուց․․․ Իսկ դա մեզ հաստատապես չի հեռացնելու հաջորդ պատե րազմից, եթե չասեմ՝ ներքին «պատե րազմը» չի ավարտելու։ Իսկ ինձ տանջող ու հետաքրքրող հարցն է մնում․ Ի՞նչ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ են մեզ խանգարել անցած 2 տասնամյակներում տեսնել, ճանաչել ռազ մավարական ու ռազ մական բալանսի փոփոխությունը, ինչ ենք արել կամ չենք արել դրանից բխող վտանգներին ու մար տահրավերներին պատասխանելու հարցում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: