«Ինձ թվում է, որ ես այլևս երբեք առաջվանը չեմ լինի»․ Գոհար Հայրապետյան

Լրագրող Գոհար Հայրապետյանը կարևոր գրառում է կատարել․ «Պատե րազմները մեզ փոխում են: Առաջին Արցախյան պատե րազմի տարիներին ես այնպես էի մրսել, որ մինչև հիմա չեմ տաքանում, միշտ մրսում եմ: Ցուրտը մտել է ոսկորներիս մեջ ու դուրս չի գալիս անգամ տարիներ անց: Հիմի էլ ինձ թվում է, որ ես այլևս երբեք առաջվանը չեմ լինի: Հիմի ես ամեն ինչ չափում եմ պատե րազմի պրիզմայով:

Մի սիրուն շոր, կոշիկ եմ տեսնում, մտածում եմ՝ սրա փողով տեսնես քանի փամ փուշտ կարելի է առնել, չէ, ավելի լավ է ուղարկեմ հիմնադրամներին: Խանութում մթերք եմ գնում, կեսը առանձնացնում եմ, որ ուղարկեմ արցախցիներին:

Կրեմերս վերջացել են, պիտի նորը պատվիրեմ, ձեռքս չի գնում էտքան փող տամ: Ասում եմ՝ ջանդամ թե չես ծերանա ու չես կնճռոտի, ավելի լավ է էտ փողն ուղարկես զի նծառայողների ֆոնդին, որ երեխեքին բուժեն, պրո տեզ գնեն: Ու եթե ես՝ շարքային կինս, ունեմ այս գիտակցումը: Ես ու ինձ պես մտածող բազմաթիվ մարդիկ պահանջում ենք, որ դուք էլ ունենաք, որ ԱԺ-ում նստած չքննարկեք բյուջեի մի նախագիծ, որը մշակվել է պատե րազմից առաջ և ոչ մի կերպ չի համապատասխանում հետպատե րազմյան մեր իրականության պահանջներին ու խնդիրներին:

Մի խմբագրեք ու սրբագրեք, պարզապես ամբողջությամբ ջնջեք ու նորից գրեք, կետ առ կետ: Ու որ այնտեղ ամեն մի կոպեկ հաշվարկված լինի կրթության, գիտության, բա նակի զարգացման համար, ինչպես նաև վիրավոր զի նվորների վերականգնման և նրանց ընտանիքների սոցիալական ծրագրերի համար»:

Понравилась статья? Поделиться с друзьями: