«Իմ կյանքում հիմա մայրամուտ է․․․»․ Լիա Զախարյան

Անկրկնելի գեղեցկուհի Լիա Զախարյանը հրաշալի ֆոտոշարք է ներկայացրել՝ մայրամուտի ֆոնին արված կադրերից բաղկացած։

Լիան խորիմաստ է մակագրել կադրերը՝ պատմելով իր հոգեվիճակի մասին․ «Իմ կյանքում հիմա մայրամուտ է․․․ Նշանակում է՝ շուտով լուսաբաց կլինի, և ես կշողամ ավելի պայծառ, քան նախկինում»։

Հրաշագեղ Լիան գեղեցիկ լողազգետս է կրում։ Այն գույնզգույն ծաղիկներով է պատված, իսկ վերնամասը գործած է։ Վրայից նա կաթնագույն լայն բլուզ է հագել, որը բացում է իր մի ուսը։

Այն անչափ գեղեցիկ ժանյակապատ հատված ունի, որը ռոմանտիկ հնչերանգ է տալիս բլուզին։

Գեղեցկուհին թեթև շպարված է, նրա մազերը թեթև ալիքներով է հարդարված և բաց թողած։

Քամու քմահաճույքով դրանք տարբեր տեսք են ընդունում կադրում՝ էլ ավելի գրավիչ դարձնելով ֆոտոսեսիան։

Այս անգամ Լիան բավականին խոշոր զարդեր է կրում՝ բնական քարով խոշոր կախազարդ և նույն ոճի ականջօղեր։

Понравилась статья? Поделиться с друзьями: