Երեկ հայտնի լրագրող Անի Քոչարը մի փոքրիկ հոլովակ էր հրապարակել, որը առաջ էչ բերել նրա շատ հետևորդների հետաքրքրությունը և եկիմաստ հարցերի տեղիք տվել: Ի վերջո Անին արձագանքել է կասկածանքով հնչած հարցերին:
Անին մեկնաբանել է, որ չի ցանկացել անձնական տեղեկատվություն հրապարակել ու հանրայնացնել, բայց քանզի արձագանքները ջերմ էին ու սիրալիր, նա որոշել է անկեղծանալ՝ հայտնելով, որ իսկապես նորություն է հայտնվել անձնական կյանքում:
Նա հայտնել է, որ գրեթե մեկ ամիս առաջ՝ կանանց և գեղեցկության օրը նա նշանադրվել է՝ ընդունելով իրեն արված առաջարկը: Անին նշել է, որ գերադասում է երջանիկ լինեն լուռ:
Անին իրեն ուղղված բոլոր բարեմաղթանքները փոխադարձել է և բոլորին մաղթել նույնքան մեծ սեր ու երջանկություն:
Հիշեցնենք, որ Անին արդեն մի քանի տարի է, ինչ պայքարում էր քաղցկեղ կոչվող հիվանդության դեմ, և ընդամենը ամիսներ առաջ նա կարողացավ հաղթանակած դուրս գալ այդ պայքարից՝ վերջնականապես վերադառնաալով հայրենիք: Ի վերջո հաղթեց Անիի կենսասիրությունը:
Սերը գալիս է ճամփաներով չքարտեզագրված …♥️♥️♥️
Опубликовано Ani Qochar Пятница, 3 апреля 2020 г.