Մինչև Ուկրաինայի նախագահ դառնալը Վլադիմիր Զելենսկին համարում էր, որ անձնական կյանքը պետք է մնա տեսախցիկների հետևում։ Այդ պատճառով նա կնոջ՝ Ելենա Զելենսկիի հետ հանրությանը հաճախ չէր ներկայանում, սոցցանցերում կնոջ հետ միասին լուսանկարներ չէր հրապարակում։ Մի խոսքով՝ շոուն շոու, անձական կյանքը՝ անձնական կյանք։ Այդ կարգախոսով էր առաջնորդվում նախկին շոումենը։
Բայց այժմ ամուսնու՝ նախագահ դառնալու հետ միասին, փոխվել է նաև Ելենայի կյանքը։ Նա ամենուր ուղեկցում է ամուսնուն՝ կատարելով առաջին տիկնոջ իր պարտականությունները։ Բացի այդ, սոցցանցերում ավելի հաճախ են ամուսինների լուսանկարները հրապարակվում։
Այսպես, օրերս Ուկրաինայի նախագահն Instagram-ի իր էջում կնոջ հետ լուսանկար է հրապարակել՝ դրան նուրբ մակագրություն կցելով։
«Իմ առաջին տիկինը կարմիր զգեստով»,-մակագրել է Զելենսկին լուսանկարը։
Լուսանկարում Ելենան երկար կարմիր զգեստով է, իսկ Վլադիմիրը՝ դասական կոստյումով։
Երկրպագուները շտապել են մեկնաբանել լուսանկարը։ Մեկնաբանություններում հիմնականում ասվում է, որ Վլադիմիրը և Ելենան շատ գեղեցիկ զույգ են։