«Իմ աղոթքն ու ուժը թող զորավիգ լինեն քեզ․․․»

Զառա Արամյանը գրում է․ «Ամեն անգամ,երբ մեր շնորհալի արտիստները մասնակցում եմ որևէ ճանաչված ու ռեյտինգային միջազգային մրցույթի,ես սրտատրոփ հետևում եմ փուլերի զարգացմանն ու արդյունքին։ Россия 1 հեռուստաընկերության «Ну-ка все вместе» պրոեկտին հետևորդ եմ առաջին իսկ եթերաշրջանից։ Իրոք հզոր նախագիծ է։

100 հոգանոց շատ արժեքավոր ժյուրիի անձնակազմ,շատ անաչառ ու պրոֆեսիոնալ։ Մեծ պատիվ է ելույթ ունենալ ու դեռ ավելին, այնպես երգել, որ այդ պատը հոտնկայս երգի ու ծափահարի։ Այդ պատվին արդեն արժանացել են մի քանի հայ մասնակից․ բոլորը շատ գեղեցիկ, տաղանդավոր, շնորհալի։

Եզրափակիչ փուլ անցած բոլոր հայ մասնակիցներին մաղթում եմ, որ ուժերի առավելագույնը կարողանան մոբիլիզացնել ու լավագույնս ներկայանան, իսկ հաղթանակ մաղթում եմ այն մասնակցին,ով ոչ միայն, ըստ իս, կատարյալ երգեց, այնպես, որ լեգենդար Roxett խումբը իր պաշտոնական էջին կիսվել էր մեր հերոսուհու իրենց երգի կատարումով, այլ ՄԻԱԿ հայ մասնակիցներ, որ ելույթից առաջ հպարտորեն հայտարարեց, որ ինքը Հայաստանից է։

Դե պարզ է որ բոլորն էլ գիտեն,որ երբ հնչում է «յան»-ով ավարտվող ազգանուն, ուրեմն հայ է, բայց թող էգոիստորեն ու ազգայնորեն չհնչի, միևնույն է, ես ավելի եմ մեծարում այն, տվյալ պարագայում, երգչուհուն, ով դուրս եկավ բեմ ու ասաց․

«Ես Սյուզանան եմ։ Ես Հայաստանից եմ»։ Կեցցես, Սուզի ջան, իմ ծափողջյունները քեզ, իմ աղոթքն ու ուժը թող զորավիգ լինեն քեզ եզրափակչում ելույթ ունենալու ու վերջապես հաղթելու այդ հզոր մրցույթը։ Մենք կարիք ունենք ասելու հիրավի Հաղթանակ բառը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: