«Իմն ես»․ ջերմագույն օրորոցային՝ Արփիից․ բաց չթողնեք

Գեղեցկուհի երգչուհի Արփին նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Իմն ես»։ Նա վերափոխել է իր՝ տասը տարի առաջվա հիթը՝ դարձնելով այն օրորոցային, որը զետեղելու է «Օրորերգ» ձայնասկավառակում։ Արփի Շահնուբարյանի և Դեր Հովայի հիանալի համատեղ աշխատանքի հերթական մարգարիտն է։

Ռեժիսոր Մկո Խաչատրյանն էլ հիանալի կերպով փոխանցել է ջերմագույն մթնոլորտը՝ նկարահանելով այն գեղեցիկ կակաչներով լի դաշտում։

Տեսահոլովակին կից Արփին նշում է՝ բալիկները սիրո իրական կաթիլներ են՝ մեր հոգիները պարուրող ու կյանքն իմաստավորող։ Նա ցանկանում է՝ աշխարհի բոլոր բալիկներն առողջ լինեն՝ վայելելով տիեզերքի խաղաղությունն ու սերը։

Այս հրաշալի երգը պարզությամբ ու հանդարտությամբ արտահայտում է բնական սիրո անծայրածիր բնույթը, իսկ տեսահոլովակի ծաղիկները հողի բալիկներն են։ Նա իր երգը բնորոշել է հոգու ջերմ հատիկ, սեր ու բնություն։ Վայելեք Արփիի այս հրաշալի տեսահոլովակը, որն իրապես ջերմագույն սիրո արտահայտում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: