Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլայի նախկին ամուսինը՝ երգիչ Էմին Ագալարովը բաժանցվել երկրորդ կնոջից՝ Ալյոնա Գավրիլովայից՝ այդ մասին հայտնելով սոցցանցի իր էջում։ Նա շնորհակալություն է հայտնել նախկին ընտրյալին՝ նշելով՝ նա ընդմիշտ իր համար մտերիմ մարդ կմնա։
Էմինը, հրապարակելով իրենց հարսանեկան լուսանկարը, հուզիչ գրառում է արել․ «Սա իրոք երջանիկ օր էր։ Ցավոք, ամեն ինչ չէ, որ ստացվում է մեր պլաավորածի պես։ Շնորհակալ եմ միասին ապրած ամեն օրվա համար, և, իհարկե, հիանալի դստեր՝ Աֆինայի։ Դու աներևակայելի բարի, յուրահատուկ մարդ ես։ Քո հանդեպ հարգանքը ցանկանում եմ ողջ կյանքիս ընթացքում տածել»,- գրել է Էմինը։
Հիշեցնենք՝ Լեյլայի հետ ամուսնությունից Էմինը երեք երեխա ունի։ Լեյլայի հետ բաժանումը շատ հանդարտ է եղել՝ առանց սկանդալների։
Զույգը հասկացել է՝ իրար հետ ապրել չեն կարող ու ամուսնալուծվել են։
Ալյոնայի հետ Էմինը հանդիպում էր 2016 թվականից՝ ամուսնանալով 2018-ին։