Ի՞նչ շապիկով է Արթուր Դանիելյանը ներկայացել իր և Ալեն Սիմոնյանի գործող նիստին

Այսօր տեղի է ունեցել դատական նիստ։ Նիստի ժամանակ պետք է քննարկվեր նախորդ տարի Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած հայտնի միջադեպի հիման վրա հարnւցված գործը։

Մինչ նիստի մեկնարկը՝ լրագրող Լիկա Թումանյանն իր սոցհարթակում տեղեկացրել էր, որ որոշ ժամանակով ֆեյսբուքյան գրասենյակն шրգելափակել է սոցիալական հարթակում Արթուր Դանիելյանի ակտիվության հնարավորությունը։

Օրվա ընթացքում Նարեկ Մալյանը մի լուսանկար է տեղադրել դատական նիստից։ Լուսանկարում երևում են Արթուր Դանիելյանը, ինքը և Նարեկ Սամսոնյանը։ Օգտատերերի ուշադրությունը հատկապես գրավել է Արթուր Դանիելյանի շապիկի վրայի գրությունը։

Նրա շապիկի վրա անգլերենով գրված է «Եղնիկի nրսnրդ»։ Նշենք նաև, որ նիստը հետաձգվել է, քանի որ մեղադրող դատախազը չի ներկայացել այլ գործի քննության պատճառով։ Ա․ Դանիելյանն այդ առիթով ասել է, որ ինքն այդպես էլ կանխատեսում էր, իսկ նրա պաշտպանն ասել է, որ պատրաստվում են միջնորդել՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: