Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր գրառում է արել՝ հայտնելով՝ վիրտուալ երթին արդեն 400 հազարից ավել անուն, որոնք կարտապատկերվեն հուշահամալիրի սյուներին։ Փաշինյանի խոսքով՝ դա ոչ թե մահարձան է, այլ «Հավերժության տաճար»՝ խորհրդանշող հայերի ու ՀՀ-ի հավերժությունը։
Վարչապետը նաև մի քանի նկատառումներ է արել՝ մասնակցության շուրջ։ Նրա խոսքով՝ պետք է սմս-ի մեջ նշել ձեր անունն ու ազգանունն ու հետևել որոշակի կանոնների, որպեսզի դրանք չֆիլտրվեն ու արտացոլվեն։ Նախ ցանկալի է՝ դրանք լինեն հայատառ։ Մեկ հաղորդագրության մեջ պետք է գրվի մեկ անուն ու ազգանուն, նույն համարից պետք է հինգից ավել հաղորդագրություն չուղարկել։
Փաշինյանը նշում է՝ հաղորդագրությունների ընդունումը շարունակվում է ու բոլորը կարող են իրենց հարգանքի արտահայտման այդ տարբերակից օգտվել։
Հիշեցնենք՝ այդ հաղորդագրություններն արտացոլվելու են երեկոյան կայանալիք արարողության ընթացքում՝ հուշահամալիրի սյուներին, քանզի կորոնավիրուսյան ախտի արհավիրքի պատճառով այս տարի համալիր այցելելն արգելված է։