«Ի՞նչը պետք չէ հանդուրժել ամուսնության ընթացքում». Գոհար Ավետիսյանը փակագծեր է բացում

Գոհար Ավետիսյանը, ինչպես գիտենք, ապրում է ընտանեկան կյանքով, սակայն սա նրա երկրորդ ընտանիքն է, քանի որ առաջին անգամ նա ամուսնուց բաժանվելու որոշում էր կայացրել՝ առանց փակագծեր բացելու, թե ինչո՞ւ է նման որոշում կայացրել։

Գոհարի առաջին ամուսինը՝ Վահե Մարտիրոսյանը, երկու տարի ապրեց Գոհարի հետ, իսկ հետագայում արդեն Գոհարը նոր միայն խոստովանեց, որ իրենց ընտանեկան հարաբերություններում չի եղել ռոմանտիկա, իսկ նրա կարծիքով անտարբերությունը uպшնում է։

Գոհարի երկրորդ ամուսինը՝ Սերգեյ Գրիգորյանը, ամուսնության սկզբնական շրջանում չէր երևում հանրային տեսադաշտում, իսկ կինը՝ Գոհարը, այդ խուսափումների մասին հարցերին պատասխանում էր ամուսնու փոխարեն՝ ասելով, որ նա հանրային ակտիվություն չի սիրում։

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Գոհարի բաց լինելու հանգամանքի շնորհիվ Սերգեյը հաղթահարել է նաև այդ կաշկանդվածությունը, քանի որ վերջին շրջանում Գոհարի տեղադրած տեսանյութերում հաճախ կարելի է նկատել նաև Սերգեյին։

Понравилась статья? Поделиться с друзьями: