Թուրքական էջ.« Gucci-ն կարծրատիպեր է կոտրում »…

Թուրքական Barakadann ինստագրամյան էջը, տեղադրելով Արմինե Հարությունյանի լուսանկարը, ողջունել է Gucci-ի ընտրությունը՝նշելով .« Մենք լիովին պաշտպանում ենք Gucci ապրանքանիշի վերաբերմունքը, որը փորձում է կոտրել կարծրատիպերը : Արմինե Հարությունյանը Gucci ապրանքանիշի նոր դեմքն է:Մենք չենք կարծում, որ մենք գեղեցիկ ենք, քանի դեռ չունենք վիրահատված քիթ, փչած շրթունքներ : Չկա ավելի գեղեցիկ բան, քան այն մարդը, ով իրոք սիրում է իրեն, ով ցույց է տալիս իրեն այնպիսին, ինչպիսին,որ կա։Լավ կլիներ,որ կարողանայինք բացահայտել մեր աներևակայելի գեղեցկությունը : Մաղթում ենք, որ սիրով մնաք »։

Լուսանկարի մեկնաբանություններում թուրք օգտատերերը ևս դրական են արձագանքել:

Օգտատերերից մեկը  գրել է. « Գոնե նա իսկական մարդ է թվում, այսպիսի մոդելները, ըստ էության,  գեղագիտություն են փրկում: Կարծում եմ, որ Gucci-ն հիանալի մոդել է ընտրել »: Իսկ օգտատերերից մեկ ուրիշը հավելել է . « Թող խանդոտ մարդիկ մեռնեն »:

Понравилась статья? Поделиться с друзьями: