Կորոնավիրուսյան ախտով տառապող աշխարհում անչափ կարևորվում է համախմբվածությունն ու փոխօգնությունը, ինչպես մարդկանց, այնպես էլ երկրների միջև։ Չինաստանը, որտեղ սկսվել է համավարակը, թեպետ բազում խնդիրներ ունի, չի մոռանում իր բարեկամներին:
Չինական կողմն ինքնաթիռով Հայաստանին է ուղարկել է և՛ մեր գումարով, և՛ իրենց կողմից,և՛ հայ ու չին բարերարների կողմից կատարված հանգանակություններով գնված անհրաժեշտ բժշկական սարքավորումներ։
Անչափ ուրախալի է՝ մեր երկիր է գալիս 120թոքերի օդափոխության սարքավորում, 2թթվածնային մատակարարման կայան, 60հազար թեստ, 60հազար դիմակ, 280հազար պաշտպանիչ դիմակ, 20հազար ակնոց, 100հազար հագուստ, և բազում դեղամիջոցներ:
Իրապես անգնահատելի է նման մարդասիրական քայլը չին գործընկրների կողմից ու անչափ հուզիչ է տուփերի գրությունը․ «Թող մեր բարեկամությունն Արարատ լեռից բարձր ու Յանցզի գետից երկար լինի»։
Ինչպես մենք ենք Արարատը սուրբ համարում, այնպես էլ նրանք Յանցզին են սրբացնում։ Անչափ հաճելի ու հուզիչ է ջերմության այս մեծագույն ծավալը, որ կա փոքրիկ գրառման մեջ։