«Թող այսօրվա ու վաղվա իշխանությունները մի քիչ ռիսկով ու մի քիչ ոչ ստանդարտ քայլերի գնան»․ Զոհրապ Եգանյան

Ակտիվ օգտատեր Զոհրապ Եգանյանը հետաքրքիր անդրադարձ է կատարել․ «Արցախյան պատե րազմի ամենաթ եժ պահին 1-ին նախագահ Լևոն Տեր — Պետրոսյանը գնաց Թուրքիա ու, օգտագործելով Օզալի մահը, բանակցություններ վարեց այնտեղ, թուլացրեց Թուրքիայի հնարավոր միջամտությունը, հարցեր կարգավորեց:

Վարձկ անների հետագա մուտքն Արցախ կանխելու համար իր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանին ուղարկեց Աֆղանստան ու արդյունք տվեց, էլ չասեմ քայլերն ու գործողությունները, որոնք գաղտնի են մնում մինչև օրս: Թող այսօրվա ու վաղվա իշխանությունները հետևություններ անեն, մի քիչ ռիսկով ու մի քիչ ոչ ստանդարտ քայլերի գնան, այսպես խեղճ նստել չի կարելի:

Վտ անգը դեռ կա, կանխելու համար էլ ժամանակ դեռ կա»,- նշել է նա՝ հետհայացք նետելով նախորդ պատե րազմի ընթացքում ձեռնարկված քաղաքականությանը, որը, նրա կարծիքով, հիանալի տարբերակ էր այդ պահի համար:

Եգանյանը կարծում է՝ նույն ոչ ստանդարտ մտածելակերպ է պետք նաև հիմա։

Понравилась статья? Поделиться с друзьями: