Թարմացում․ հաստատված դեպքերի թիվը հատեց 1800-ի շեմը, կա մահվան դեպք

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այսօրվա դրույթամբ կա հաստատված 61 դեպք, ընդհանուրի թիվը հասցվել է 1808-ի։ Ապաքինվել է 15 մարդ, ընդհանոր՝ 848 հոգի։ Ցավոք, մահվան դեպք էլ է եղել։ 80-ամյա հիվանդ է մահացել, որը, բացի կորոնավիրուսյան ախտից, այլ քրոնիկ ախտեր ուներ։

Հիշեցնենք՝ երեկ տված հարցազրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր՝ վիճակը բարդացել է բազմաթիվ օջախների ի հայտ գալով։ Նրանք չեն կարողանում գտնել թելերն ու մեկուսացնել բոլորին։

Հիմնական պատճառներից է նաև առանց ախտանիշների հիվանդության ընթանալը, քանզի ասիմպտոմ կորոնավիրուսը հնարավոր չէ հայտնաբերել առանց թեստի, բայց մարդն էլ չի մտածում՝ հիվանդ է՝ վարակելով շրջապատին։

Իսկ վարակվածության դեպքերի ավելացումն ինքնամեկուսացումը չպահպանելու պատճառով է, այլապես վարակը կսահմանափակվեր տնային փոխանցմամբ, ինչի դեպքերը ևս շատ-շատ են։ Նախարարը կրկնին հորդորել է պահպանել կանոնները՝ մտածելով ձեր և ձեր մտերիմների առողջության մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: