Թարմացում՝ հաստատված ու մահվան դեպքերի վերաբերյալ

Նոր թարմացմամբ հաստատվել է կորոնավիրուսյան ախտի 59 դեպք՝ հասցնելով 1867-ի, ապաքինվել է արդեն 18 հոգի՝ ընդհանուր թիվը հասցնելով 866-ի։ Ցավոք, կրկին մահվան դեպք է արձանագրվել։ Կյանքից հեռացած հիվանդը 67 տարեկան էր ու կորոնավիրուսյան ախտից բացի քրոնիկ հիվանդություններ ուներ։

Սա հերթական անգամ վկայում է՝ կարևորն ինքնամեկուսանալն ու կանոններին հետևելն է։ Յուրաքանչյուրս կարող վարակակիր լինել, բայց այդ մասին չիմանալ՝ վարակելով շրջապատին։

Իսկ մեր շրջապատում կան խոցելի խմբեր, մարդիկ, ովքեր ռիսկի տակ են ու նրանց համար անչափ վտանգավոր կլինի ախտահարումը, քանզի առանց այն էլ թույլ իմունիտետը կարող է չդիմանալ կորոնավիրուսյան հարվածին, իսկ քրոնիկ հիվանդությունները գլուխ բարձրացնել՝ օգտվելով թուլացած իմունիտետից։

Այդ պատճառով կարևորը գիտակցաբար հարցին մոտենալն է ու հասկացությունն այն բանի, որ միմիայն այդ քայլերով հնարավոր կլինի առաջ գնալ ու հաղթահարել կորոնավիրուսյան ախտի ուժեղ հարվածը մեր երկրին ու գլոբալ աշխարհին։

Понравилась статья? Поделиться с друзьями: