Թարմացում՝ Հայաստանում գրանցված դեպքերի ու մահերի մասին

Առողջապահության նախարարության հերթական թարմացմամբ հաստատված դեպքերն ավելացել են 81-ով՝ կազմելով 1977։ Ապաքինման թիվն էլ է աճել 75-ով՝ կազմելով 803 մարդ։ Ցավոք, ավելացել է մահվան թիվը ևս մեկով՝ կազմելով 28 դեպք։

Կորոնավիրուսյան ախտի դեմ պայքարը տանուլ է տվել 71-ամյա հիվանդը, որի բուժումը բարդացել է նրա մոտ առկա քրոնիկ ախտերի պատճառով։

Կրկին հորդորենք՝ կորոնավիրուսյան արհավիրքն անչափ վտանգավոր է հատկապես ռիսկային խմբի անդամների համար, որտեղ են տարեցները և քրոնիկ ախտային հիվանդություններով անձանց համար։ Նրանց իմունիտետն այդքան ուժեղ չէ՝ դիմակայելու կորոնավիրուսյան ցավին, այդ պատճառով նրանք կարող են ախտահարվել ու ծանր հիվանդանալ, այնինչ վարակողն անգամ չի կասկածի՝ հիվանդ է ու ինչ-որ մեկին էլ վարակել է։

Ամենից լավն այս պարագայում ինքնամեկուսանալն է՝ վարակակիր չլինելու ու ռիսկային խմբի հետ շփում չունենալու համար՝ չմոռանալով՝ նրանց համար այդ շփումը կարող է վերջինը լինել։

Понравилась статья? Поделиться с друзьями: