Թաիլանդն այսուհետ կընդունի միայն հարուստ զբոսաշրջիկներին

Թաիլանդի տուրիզմի և սպորտի նախարար Փհիփաթ Ռատչաքիթփրաքարնը հայտարարել է, որ կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակի սահմանափակումների վերացումից հետո երկիրը կընդունի միայն հարուստ զբոսաշրջիկների։ Ոչ հարուստ զբոսաշրջիկների համար այն պետկարգով փակ կմնա, գրում է Bloomberg-ը։

Կառավարությունը հստակեցրել է՝ նախապատվությունը կտրվի չորս և հինգ աստղ ունեցող հյուրանոցներ ամրագրած զբոսաշրջիկներին։ Հյուրանոցները գտնվում են Փհուքեթ, Սամուի, Փանգան և Փհի Փհի կղզիներում։ Կառավարությունը հաշվի է առնում, որ առաջիկա սեզոնում, որի պիկը նոյեմբերին և փետրվարին է, նրանց մոտ կգա ընդամենը տասը միլիոն զբոսաշրջիկ, ինչը 2019-ի հանգստացողների ընդամենը տասը տոկոսն է։

Ко Нанг Юань, Остров Тау, Таиланд

Նախարարը շեշտել է՝ նման կրճատումը կնպաստի շրջակա միջավայրի վերականգնմանը՝ հիշեցնելով՝ կարանտինային իրավիճակի ընթացքում ափ են վերադարձել կրիաները և վարդագույն դելֆինները։

«Եթե մենք չօգտվենք այս հնարավորությունից, որպեսզի ոլորտի համար մեծագույն եկամուտ ստանանք, Թաիլանդը կպարտվի։ Այս հնարավորությունը կվերակառուցի տուրիզմի ողջ համակարգը,- նշել է Ռատչաքիթփրաքարնը։

Понравилась статья? Поделиться с друзьями: