Թաթա Սիմոնյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ բաց չթողնեք․ Հայելի

Թաթա Սիմոնյանը նոր երգի ներկայացմամբ է հանդես եկել։ Երգը վերնագրված է «Հայելի»։ Երգում խոսվում է կյանքում հայելային փոխհարաբերությունների, մարդու և աշխարհի փոխհարաբերությունների մասին։ Երգի բովանդակությունը խոհական է։

Վերջին շրջանում Թաթան իր ներկայացրած ստեղծագործություններում նկատելիորեն փորձում է անդրադարձ կատարել ընթացիկ իրադարձություններին, կարևոր դեպքերին, ժողովրդական տրամադրություններին՝ դրանց փոփոխությունները ներկայացնելով իր երգերում։

Երգի խոսքերն էլ, երաժշտությունն էլ հեղինակել է հենց Թաթան։ Երգը ներկայացվում է մուգ և բաց, սև և սպիտակ գունախաղերի միջոցով կառուցված տեսահոլովակի միջոցով։ Առավել գերակշռում են մռայլ գույները։ Երգվում է համավարակի, դիմակի, աղետների մասին։

Տեսահոլովակում նույնպես, որպես կերպար, հանդես է գալիս Թաթա Սիմոնյանը։ Ստեղծագործության ու տեսահոլովակի վրա աշխատել են նաև Արթուր Ասրյանը, Արմեն Թորոյանը, Մուրզոն և այլ հայտնի մասնագետներ։

Թաթա Սինոյնանի նոր աշխատանքը, որի պրեմիերան տեղի է ունեցել ընդամենը մի քանի րոպե առաջ, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: