Ընտանիքներով առանձին սենյակներում ենք մնում. ինչ վիճակում են «Գոլդեն Փելիսում» մեկուսացվածները

Երեկվանից հայտնի դարձավ, որ նոր վարակակիրներ կան հանրապետության տարածքում, ովքեր եկել են իտալական քաղաքներից: Համացանցում տեղեկություններ են պտտվում, որ կինն Իտալիա էր գնացել իր զավակի նշանադրության առիթով հագուստ գնելու պատրվակով: Վիրուսի հայտնաբերմանը զուգահեռ առողջապահական մարմինները ցուցումներ են տվել մեկուսացնել բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել տվյալ նշանադրությանը:

Առավոտվանից բոլոր նշյալ անձանց տեղափոխել են ծաղկաձորյան հյուրանոց, որտեղ նրանց առանձին սենյակներ են հատկացված: Նրանք միմյանց հետ որևէ շփում չունեն: Հայտնի է, որ մեկուսացվածների մեջ կան նաև փոքրիկ երեխաներ:

Հայտնի է, որ նշանադրության արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ մարտի 8-ին: Ի սկզբանե հայտնել էին 57 մեկուսացած քաղաքացիների մասին, իսկ ավելի ուշ՝ օրվա ընթացքում, հայտնի դարձավ, որ նրանց թիվը հասել է 88-ի:

Անփոփոխ է, սակայն, վիրուսակիր քաղաքացիների թիվը. դեռ նոր վարակակիր անձիք չեն հայտնաբերվել:

Понравилась статья? Поделиться с друзьями: