Ընկերները երեկույթ են կազմակերպել, և բոլորը վարակվել են կորոնավիրուսով

ԱՄՆ-ում տասնվեց ընկերներ երեկույթ են կազմակերպել կորոնավիրուսյան ախտի կարանտինային վիճակի ավարտի կապակցությամբ և վարակվել կորոնավիրուսյան ախտով։ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի բնակչուհի Էրիկա Քրիսփը պատմել է, որ ընկերների հետ անփույթ են եղել, երբ մի քանի շաբաթյա կարանտինային վիճակից հետո երեկույթ են կազմակերպել՝ առանց դիմակների օգտագործման ու սոցհեռավորության պահպանության։

Ամերիկուհին նշել է՝ երեկույթից հետո Քրիսփ ստացել է կորոնավիրուսյան ախտի դրական թեստը։ Նրանից բացի դրական թեստ են ստացել երեկույթի բոլոր մասնակիցները։

Հիմա նա հայտարարում է՝ երկրում բացված բոլոր խանութներն ու սրճարանները չափազանց շուտ են բացվել։ Քրիսփը կոչ է արել մարդկանց շարունակել սոցհեռավորություն պահպանել և դիմակ կրել։

Փաբը, որտեղ հավաքվել էին ընկերները, ժամանակավորապես փակվել է ախտահանության համար։ Ղեկավարությունն ստուգում է բոլոր աշխատակիցների կորոնավիրուսյան թեստերը։ Եթե դրանք դրական լինեն, փաբը դեռևս փակ կմնա անորոշ ժամանակով։

Понравилась статья? Поделиться с друзьями: